Search & Compare Air Tickets


 
Home Air tickets Hotel booking Bus tickets Advertising Terms FAQ Contact us Сайт AirTickets.am на русском    Switch to AirTickets.am

Կայքի օգտագործման պայմաններ

Սույն պայմանները հանդիսանում են համաձայնագիր airtickets.am կայքի օգտվողների և օնլայն տեղեկություններ տրամադրողի (airtickets.am կայքի) միջև

 

Տեղեկատվական նյութեր

airtickets.am կայքում հրապարակվում են զբոսաշրջային փաթեթների, ավիա թռիչքների, ավիատոմսերի, հյուրանոցների, ավտոմեքենաների վարձույթի, տուրիստական ապահովագրության, ավտոբուսային ուղևորությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք կրում են ինֆորմացիոն-գովազդային բնույթ: Տեղեկատվական և գովազդային նյութերը, ժամանակային առումով, կարող են լինել ակտուալ կամ հնացած, և վեբ-կայքի ղեկավարությունն իր հայեցողությամբ կարող է թարմացնել դրանք ցանկացած ժամանակ՝ կախված տարբեր հանգամանքներից, օրինակ՝ տուր փաթեթների կամ ծառայությունների գնային, ժամանակային կամ այլ փոփոխություններից:

Օնլայն որոնում և ամրագրում

aviatomser.com կայքում ներդրված օնլայն որոնման գործիքները վեբ-կայքի ղեկավարության ենթակայության չեն գտնվում: Դրանց միջոցով ստացվող տեղեկությունները տրամադրվում են առաջնային ծառայություններ մատուցող և երրորդ կողմ հանդիսացող հարթակների կողմից, որոնց համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Օնլայն որոնման գործիքներից օգտվելով, օգտվողը կարող է ինքնուրույն ստանալ ուղևորափոխադրման կամ այլ ծառայությունների վերաբերյալ որոշակի տեղեկություններ (հստակ և մոտավոր արժեքներ, երթուղիների առկայություն և այլն) կայքից դուրս ամրագրել հյուրանոցներ, ավիատոմսեր և ավտոմեքենաներ տարբեր երկրներում:

Ավիատոմսերի և հյուրանոցների արժեքներ

Ներդրված օնլայն որոնման գործիքներով ստացված տեղեկությունները կարող են պարունակել արժեքներ այլ երկրների արտարժույթով, որի համար վեբ-կայքը պատասխանատվություն չի կրում:

Վեբ-կայքը սպասարկող աշխատակիցները կայքի օգտվողներին կարող են տրամադրել հեռախոսային խորհրդատվություն՝ կապված օնլայն որոնման գործիքների օգտագործման և դրանց միջոցով ամրագրումների իրականացման հետ:

Տեղեկատվության հավաստիություն

Վեբ-կայքում հրապարակված տեղեկությունները (բացի օնլայն որոնման գործիքներից) ներառում են նաև այլ զբոսաշրջային կազմակերպությունների, ավիաընկերությունների, ուղևորափոխադրող և հյուրընկալության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ, որոնց հավաստիության համար պատասխանատու են մատակարար ընկերությունները: airtickets.am կայքի սպասարկող անձնակազմը անում է հնարավորը, որպեսզի ներկայացվող ծառայությունները լինեն ստուգված, ակտուալ և համապատասխանեն իրականությանը:

Օգտագործելով վեբ-կայքի տեղեկատվությունը և դրանցում ներդրված գործիքները, օգտվողը համաձայնվում է վերոնշյալ բոլոր պայմաններին:


Կարդացեք նաև՝

Առավել հաճախ տրվող հարցեր

Cheap online air tickets (from Yerevan city)

   

Home Air tickets Hotel booking Bus tickets Advertising Terms FAQ Contact us Сайт AirTickets.am на русском    Switch to AirTickets.am